Ռուս-թուրքական հարաբերությունները չեն փչանա հանուն մեկ դիվանագետի. սիրիական հակամարտությունն ամուր է կապում այս երկուսին


08:59 , 20 դեկտեմբեր, 2016
Похожее изображениеՌուս դեսպանի սպանությունը Թուրքիայում որևէ բացասական ազդցություն չի ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Ռուսներն իրենց կգցեն «դոդի բախչեն»՝ իրենց դիվանագետի սպանության հետևում փնտրելով թուրքական ծայրահեղական հոսանքների, և ինչն ավելի հավանական է, ԻՊ-ի կամ PKK-ի զինյալներին:
Իրականում թե՛ ռուսների և թե՛ թուրքերի համար վերջին ամիսների մերձեցումը չափազանց թանկ է հենց սիրիական հակամարտության տեսանկյունից: Հիմա, երբ Ասադի վարչակարգը կարողացել է գրավել Հալեպը՝ ձախողելով բառացիորեն օրեր առաջ Ասադի վարչակարգը տապալելու նպատակով Սիրիա ներխուժած թուրքական ուժերի առաջխաղացումը, Էրդողանը իր հույս դրել է ռուսների վրա, որոնք գոնե կօգնեն իրենց Սիրիայում քրդական PKK-ի կառույց PYD-ին դիմագրավելու գործում: Ռուսների համար նույնպես թուրքերը դաշնակիցներ են Սիրիայում, որից վերջիններս հաստատ չէին ցանկանա հրաժարվել հանուն մեկ սպանված դիվանագետի: