04:50 , 20 դեկտեմբեր, 2016
Operativ.am-ը գրում է.
Չինական «Weibo» միկրոբլոգների սերվիսը գաղտնի կերպով հրապարակել է «Nokia P» սմարթֆոնի լուսանկարներն ու բնորոշ գծերը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Համաձայն տեղեկության՝ ֆիննական ընկերության նոր սմարթֆոնը կաշխատի «Snapdragon 835»-ի հիմունքով և կստանա 6 գեգաբայթ օպերատիվ հիշողություն: Բացի այդ, հաղորդվում է, որ «Nokia P»-ն կունենա 23 մեգապիքսելով տեսախցիկ «Carl Zeiss» օպտիկայով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սմարթֆոնը պետք է երկու տարբերակով թողարկվի՝ 5.2 և 5.5 դյույմ դիսփլեյով: Ինչպես նշվում է, երկու գաջեթների էկրանները կունենան «QHD» ապահովում՝ 2560x1440 պիքսել: