Մեսսին 2016-ի լավագույն ռմբարկուն է


03:28 , 20 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Image result

Ավարտին է մոտենում ֆուտբոլային 2016 թվականը: Եվրոպայի առաջատար առաջնություններում արդեն տեղի են ունենում առաջնության առաջին հատվածների վերջին տուրերը:

Երեկ ավարտվեց իսպանական Լա լիգայի առաջին շրջանը, որտեղ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարողացավ խփել իր 51-րդ գոլը:

Այս գոլը Մեսսիին դարձրեց Եվրոպայի թոփ-5 առաջնությունների լավագույն ռմբարկուն:

2016-ի ընթացքում  Մեսսիի հավերժական հակառակորդ Կրիշտիանու Ռոնալդուն խփել է նրանից 9 գոլ պակաս: