ՌԴ դեսպանին սպանած 25-ամյա զինված անձը նախկին ոստիկան է


22:43 , 19 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.

Անկարայում ՌԴ դեսպանին սպանած զինված անձը ցուցահանդեսի սրահ է մտել որպես ոստիկանության աշխատակից, հաղորդում է ТАСС-ը։
Ժամանակին նա ծառայել է երկրի ՆԳՆ հատուկ ուժերում, սակայն ազատվել է աշխատանքից Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ 25-ամյա հանցագործը բղավել է, որ «Ռուսաստանը պետք է պատժվի Սիրիայում կատարվածի համար» և կրակել դեսպանին։