Անվերնագիր


17:48 , 4 մարտ, 2013

Քայլում եմ ինձ տրված լաբիրինթոսով ու գիտեմ, որ երբեք էլ վիճակված չէ դուրս գալ: Լաբիրինթոսների պատմության մեջ դեռ չի եղել մեկը, ում հաջողվել է դուրս գալ այդ ճանապարհների կծիկից:
Երբ այլևս ճիշտ ելք չես գտնում, գնա այն ճանապարհով, որն ավելի է գրավում, թեկուզ իր դաժան փորձություններով:
Որոշեցի ձախ կողմով գնալ, ու կրկին փակուղի:
Այս փակուղին հենց այն խռովական վիճակն է, որը կոտրելով կստանամ իմ հանգստությունը, բայց երբ ձեռքիդ մուրճ չկա, ցանկալի չէ գլխով ջարդել քո դիմաց խոյացած արգելքը, ախր գլուխը` իր պարունակությամբ հանդերձ, մտածելու համար է, եթե դեռ չի կորցրել իր հիմնական գործառույթը: