21:24 , 19 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության խորացման եւ ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Բանակցությունների ավարտին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել են երկկողմ բանակցությունների արդյունքները