09:45 , 20 դեկտեմբեր, 2016Գրավչությունն իրենից շատ ավելին է ներկայացնում, քան զուտ գեղեցիկ արտաքին տեսքը: Այն, թե ինչպես եք դուք ձեզ պահում, խոսում և շատ այլ բաներ ազդում են մարդկանց կողմից ձեր գրավչության աստիճանի ընկալման վրա:
Այս հոդվածը ձեզ կօգնի ավելի գրավիչ երևալ մարդկանց աչքերում:

Հումորով մարդիկ ավելի գրավիչ են հասարակության համար: Սա հիմնականում վերաբերում է տղամարդկանց: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի հավանական է, որ իրենց հեռախոսահամարը տան այն անծանոթ տղամարդուն, ով ինչ-որ կատակ է արել և նրանց ծիծաղ է պարգևել:

Մարդիկ ավելի լավ են դիտվում, երբ գտնվում են խմբի մեջ: Սա հոգեբանական հարց է՝ կապված մեր ուղեղի՝ երևույթներն ու մարդկանց ընկալելու ձևի հետ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ ավելի լավ են վերաբերվում և ավելի վստահում են այն մարդկանց, ովքեր խորը հարցեր են տալիս, քան նրանց, ովքեր խոսում են առօրյա, մակերեսային թեմաներից:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ խմբում գտնվող մարդիկ հակված են իրենց խմբի առաջնորդին ավելի գրավիչ համարել, քան խմբից դուրս գտնվող անձինք:

Որքան լայն և ջերմ է ժպիտը, այնքան ավելի գրավիչ եք դուք մարդկանց աչքերում: Ուրախ դեմքի արտահայտությունը կարող է կոմպենսացնել որոշակի ֆիզիկական թերություններ:

Շուն պահելը մարդուն որակում է որպես հոգատար, և հետևապես նա ավելի գրավիչ է դառնում:

Երբ մարդիկ լսում են, որ ինչ-որ մեկը բարի է, նրանք ի սկզբանե նրան ավելի գեղեցիկ են պատկերացնում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի գրավիչ են համարում այն տղամարդկանց, ովքեր նկար են հրապարակել շքեղ տանը նկարված, քան նրանց, ովքեր միջին մակարդակի բնակարանում են նկարվել:

Լավ երաժշտություն լսելը ավելի գրավիչ է դարձնում մարդուն: Իսկ այ ինչ-որ երաժշտական գործիքի տիրապետելը ավելի մեծ գրավչություն է պարգևում:

Մարդիկ ավելի հակված են ձեզ գրավիչ համարել, եթե դուք բարետես մեկի հետ եք հանդիպում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բազմակողմանի զարգացած մարդիկ ավելի գրավիչ են հասարակության համար:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք էքստրեմալ սպորտով զբաղվող տղամարդկանց ավելի գրավիչ են համարում:

Կարմիր գույն կրող կանայք ավելի գրավիչ են տղամարդկանց աչքերում, սակայն սա միարժեք կանոն չէ: