Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


18:05 , 19 դեկտեմբեր, 2016
4405668

Եվրամիությունը պաշտոնապես վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի։ Ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2017թ. հուլիսի 31-ը։
 «2016թ. դեկտեմբերի 19-ին Խորհուրդը մինչև 2017թ. հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածների դեմ տնտեսական պատժամիջոցները»,- ասվում է Խորհրդի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը նման որոշում է կայացրել Մինսկի համաձայնագրերը չկատարելու պատճառով։