17:06 , 19 դեկտեմբեր, 2016
Քայլի Ջենները՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, բացել է կոսմետիկայի իր առաջին խանութը: Ինչպես տեղեկացնում է Harpers Bazaar-ը, այն գտնվում Է Լոս Անջելեսի WestfieldTopanga առևտրի կենտրոնում և աշխատելու է մինչեւ դեկտեմբերի 23-ը: Խանութում կոսմետիկական արտադրանքը ներկայացված է Kylie Cosmetics ապրանանիշի ներքո:
Հիշեցնենք, որ Քայլի Ջենները ֆոտոմոդելի կարիերան համատեղում է բիզնեսի հետ։ Փետրվարին նա սկսել է համագործակցել Puma ընկերության հետ և դարձել բրենդի դեսպանը:
Նոյեմբերի վերջին նա հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել ներքնազգեստի սեփական շարքը:
