Իրկուտսկում առնվազն 30 մարդ է մահացել «Բոյարիշնիկի» թունավորումից


14:36 , 19 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Իրկուտսկում «Բոյարիշնիկ» խտանյութից թունավորման զոհերի թիվը հասել է 30-ի, խտանյութ, որը, նախնական տվյալներով՝ պարունակում է մեթիլային սպիրտ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի Քննչական վարչությունում: «Այս պահին հայտնի է 42 հոսպիտալացվածների մասին, նրանցից 30-ը մահացել է: Մնացածները գտնվում են ծանր վիճակում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Բոլոր տուժածներն էլ բնակվել են նույն միկրոշրջանում՝ Նովո Լենինոյում:

Քննչական մարմինները սույն փաստով հարուցել են քրեական գործ: Իրկուտսկի մարզի կառավարությունը հայտնել է, որ հայտնաբերվել է «Բոյարիշնիկ» սուրոգատ կոսմետիկական լոսյոնի արտադրության վայրը: