14:00 , 19 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում հարձակումներ իրականացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա. հաղորդում է Vesti.ru-ն:
«Ես չեմ հավատում, որ այսօր Ռուսաստանում որևէ մեկը մտադիր է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Բայց դա չի նշանակում, որ մենք պատասխանատվություն չենք կրում այնպիսի դաշնակիցների անվտանգության համար, ինչպիսին Էստոնիան է, որը ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ»,- ABC News-ին տված հարցազրույցում ասել է Լյութը:
Ըստ պաշտոնյայի՝ պետք է աջակցել նաև այն դաշնակիցներին, որոնք կարող են հարձակման ենթարկվել ռուս հաքերների կողմից կամ Ռուսաստանի կողմից «ապատեղեկատվական քարոզարշավի» թիրախ դառնան: