Արամ Ավագյանի հաղթական նորամուտը՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտ


13:50 , 19 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայ մարզիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ՝ հաջող է ստացվել: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արամ Ավագյանը առաջին մենամարտն ավարտել էր հաղթանակով, սակայն երկրորդում պարտվել էր: