13:00 , 19 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Զինյալները և իրենց ընտանիքների անդամները շարունակում են լքել Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջանները. զենքերը վայր դրած ծայրահեղականները շարժվում են դեպի նահանգի հարավարևմտյան հատվածներ: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
Երկու օրվա ընթացքում Հալեպից դուրս է եկել մոտ 9,5 հազար մարդ: Միևնույն ժամանակ ահաբեկիչների մի մասը հրաժարվել է քաղաքը լքելուց: