Աշխարհում հակամարտությունների 20 գոտիներում ավելի քան 220 մլն երեխա է ապրում. ՄԱԿ


11:46 , 19 դեկտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ավելի քան 220 մլն երեխաներ են ապրում 20 երկրներում, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ։

Այս մասին հայտարարել է Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զերուգին՝ ելույթ ունենալով ալժիրյան Օրան քաղաքում անցկացվող միջազգային ֆորումում, որը նվիրված է աֆրիկյան մայրցամաքում խաղաղության ու անվտանգության հարցերին։ Այս մասին փոխանցում է Algérie Presse Service գործակալությունը։

Վերոնշյալ 20 երկրներից 8-ն արաբական են, 8-ը՝ աֆրիկյան։

«Ընդհանուր առմամբ հակամարտության այդ գոտիներից փախել է 65 մլն մարդ, այդ թվում 28 մլն երեխա»,-հայտնել է նա՝ նշելով ապագա սերունդների համար այդ դրամայի մասշտաբների վտանգը։