Nissan-ը մտադիր է էլեկտրոմոբիլներն էժանացնել գործընկերների հետ ընդհանուր հարթակի հաշվին


13:15 , 18 դեկտեմբեր, 2016

20161217_nissan_leaf_article_main_imageNissan ավտոարտադրողը մտադիր է իր էլեկտրոմոբիլների գները նվազեցնել 20%-ով՝ մինչև 17 000 դոլար Renault-ի և Mitsubishi Motors-ի հետ ընդհանուր հարթակի օգտագործման հաշվին: Այս մասին հայտնում է Nikkei-ն:

Նշվում է, որ Nissan-ը և Renault-ը վերահսկում են էլեկտրոմոբիլների համաշխարհային շուկայի ամենամեծ մասը, բայց մինչև հիմա իրենց մեքենաներն իրարից անկախ են մշակել:

2018 թվականից Renault-ը և Mitsubishi-ն կդադարեն սեփական հարթակներ մշակել էլեկտրոմոբիլների համար և կօգտագործեն Leaf հարթակը: Ընկերությունները կկարողանան իրենց ծախսերը կրճատել նաև նույն մատակարարներից գնումներ անելով: