14:45 , 21 դեկտեմբեր, 2016Շպարը կարող է ինքնավստահություն հաղորդել՝ ընդգծելով ձեր առավելությունները և մաշկին սնուցված տեսք հաղորդելով։ Սակայն նկատե՞լ եք, որ երբեմն այն կարող է ձեզ ավելի տարիքով ցույց տալ։ Ոչ ոք ապահովագրված չէ շպարի սխալ մարտավարություն ընտրելուց։
Ձեզ ենք ներկայացնում 10 ամենատարածված սխալները։

Հիանալի հարթ մաշկ ունենալու մոլուցքը հաճախ բերում է հակառակ արդյունքին։ Փորձեք խույս տալ հաստ շերտով և ձեր մաշկի գույնից տարբերվող քսուքից։

Աչքերն ավելի արտահայտիչ դարձնելու փոխարեն՝ ստորին թարթիչներին չափից դուրս շատ սևաներկ քսելը ուշադրությունը կգրավի դեպի ձեր աչքերի տակի փոսիկները։

Կասկածներից վեր է՝ շրթներկը կարող է հրաշքներ գործել։ Սակայն եթե ձեր շուրթերը բարակ են, մուգ երանգների շրթներկը վիզուալ էլ ավելի կփոքրացնի դրանք։ Այսպիսով՝ բարակ շուրթեր ունեցողներին խորհուրդ է տրվում «նատուրալ» երանգների շրթներկ օգտագործել։

Հարկավոր է ստվերաներկը քսել միայն վերին կոպի ծայրային-դրսային հատվածում և ոչ ամբողջ կոպի երկանքով։

Աչքի ներսից մուգ (սև, մուգ կապույտ, մուգ շագանակագույն) մատիտ քսելը նեղացնում և փոքրացնում է աչքերը, այսպիսով՝ նախապատվությունը տվեք բաց մատիտներին (սպիտակ, բաց կապույտ, բաց կանաչ)։

Չափից դուրս շատ կարմրաներկը ձեզ վուլգար և արվարձանային տեսք կհաղորդի։

Ունքերը չափից դուրս հաստացնելը և մգացնելը ձեզ տարիք է հաղորդում, այսպիսով՝ փորձեք ձեր ունքերի բնական գույնին մոտ գույն ընտրել։

Աչքերի տակի փոսիկները տարիք են հաղորդում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դրանք թաքցնել կորեկտորի միջոցով։

Սա ոչ միայն տարիք է հաղորդում, այլև վուլգար տեսք՝ շուրթերի բնական եզրագծերից անցնելու արդյունքում։
