Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը բաց են


17:46 , 17 դեկտեմբեր, 2016

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ,  ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

Ճանապարհաշինական ընկերությունների կողմից կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում բացվել են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը:

Սպիտակի,  Սիսիանի,  Դիլիջանի,  Գավառի,  Գորիսի,  Ապարանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: