Լ.Տ.Պ.-ն էս մեռնող ճահճում մոմ է վառում մտքի` Ղարաբաղի համար


17:37 , 17 դեկտեմբեր, 2016
Картинки по запросу լեւոն տեր-պետրոսյանՀրանտ Մաթեւոսյանի «Տեր»-ում ձիու բերնին սանձ քաշած էրեխու մասին Տերն ասում էր.
-Փառք քեզ, Աստված, որ էս մեռած գյուղում դեռ էսպիսի ձիգ բազուկ կա` ձիու բերանը սանձող...
Ասելս էն ա, որ Լ.Տ. Պ-ն էս մեռնող ճահճում մոմ է վառում մտքի` Ղարաբաղի համար... Գրավելով դատարկ մնացած հասարակություն-իշխանություն բուֆերը։ Էն, ինչի քաջությունը չունի ասելու իշխանությունը, էն, ինչի փորձառությունն ու պատասխանատվությունը չունի լայն մասսան, այն է` հասարակությունը սոցիալի մեջ խեղդված։ 
Ու ինչպես էն «Պատերազմ եւ խաղաղություն. լրջանալու պահը»... օրերին, ես իր հետ համաձայն եմ Ղարաբաղի մասով... զի, այո՛.
-Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել, երկրորդ՝ ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ, երրորդ՝ մասը պահողները հռչակվում են դավաճաններ։ Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ....