Տեր-Պետրոսյանը իրավիճակից կոնկրետ ելք է առաջարկում
15:57 , 17 դեկտեմբեր, 2016
Լավ է, թե վատ, ընդունելի է, թե ոչ ընդունելի, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանը իրավիճակից կոնկրետ ելք է առաջարկում: Այսինքն՝ վերաառաջարկում: Ընդ որում՝ դա անում է ներկայիս շատ ավելի բևեռացված տրամադրությունների պայմաններում, հետևաբար նաև լուրջ ռիկի ենթարկելով թե՛ իրեն և թե՛ իր կուսակցությանը․ այն էլ՝ ընտրություններից առաջ:
Ինձ հետաքրքիր է՝ ինչ այլընտրանքային առաջարկներ են լինելու. նույնքան պարզ ու հստակ՝ մասսայական տրամադրությունների գերությունից դուրս: Եթե դա տեղի ունենա, կունենանք քաղաքական բանավեճ ու քաղաքականություն: Եթե ոչ, Տեր-Պետրոսյանը կվերածվի վերջնականապես չհասկացված իզգոյի, իսկ երկրի ճակատագիրը կշարունակի մատված մնալ ինքնահոսի, իներցիայի և ավելի մռայլ անորոշության: