Հայ-վրացական զբոսաշրջային «կոալիցիա»


15:10 , 17 դեկտեմբեր, 2016

Похожее изображениеՕրերս Երևանում կայացավ «Հայ-վրացական միասնական զբոսաշրջային արդյունքի ստեղծման հնարավորությունները» խորագրով քննարկում:

Երկու կողմերի տուրօպերատորների մասնակցությամբ կայացած միջոցառման նպատակն է խթանել երկու պետությունների զբոսաշրջության զարգացմանը, ինչի մեջ կարևոր դեր կարող է խաղալ միասնական տարածաշրջանային զբոսաշրջային դաշտի ձևավորումը:

Նախորդ տարի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների երկուստեք զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 300 հազար:

Հայ-վրացական համագործակցությունը այս ոլորտում ունի զարգանալու մեծ միտում: Դրա համար առկա են մի շարք նպաստավոր գործոններ, որոնցից մեկը ենթակառուցվածքների հարմարությունն է: Հուսանք, որ ընդհանուր զբոսաշրջային դաշտի ձևավորումը կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը: