«Ժամանակ». ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կառույցների միջև նոր վեճ է հասունացել


09:18 , 17 դեկտեմբեր, 2016
«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի և Սփյուռքի կառույցների միջև նոր վեճի առարկան այդ կուսակցության առաջիկա ընտրություններում մասնակցության ձևաչափի որոնումներն են։ Այս օրերին Հայ դատին նվիրված դրամահավաքի առթիվ Փարիզում գտնվող դաշնակցական ողջ վերնախավը փորձում է ելքեր գտնել կուսակցության համար։ Դաշնակցության համար երեք ճանապարհ կա՝ առանց հաղթելու հեռանկարի մասնակցել առանձին, հաղթելու հեռանկարով մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով, կամ ԲՀԿ-ի հետ դաշինքով»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։