05:47 , 17 դեկտեմբեր, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը մեծացրել է պարգևը ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասին տեղեկատվության համար, որը կարող է հանգեցնել նրան կալանքի տակ առնելուն ու դատապարտելուն։
ԱՄՆ պետդեպարտամենտի Twitter-յան էջում նշված է, որ արդարության հաստատման համար նախատեսված պարգևավճարի չափը հասցվել է 25 միլիոն դոլարի։ Ավելի վաղ ԴԱԻՇ-ի առաջնորդի մասին տեղեկատվության համար պարգևավճարի չափը սահմանվել էր 10 միլիոն դոլարը։