Հրդեհ է բռնկվել «Սասունցի Դավիթ» կայարանի 4-րդ պահակակետում


21:07 , 16 դեկտեմբեր, 2016
 Հրդեհ է բռնկվել «Սասունցի Դավիթ» կայարանի 4-րդ պահակակետումYerkir.am-ը գրում է.

Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.38-ին, մարվել՝ 14.45-ին:
 Ամբողջությամբ այրվել է ՀԿԵ Երևան կայարանի կառամատույցի չշահագործվող 4-րդ պահակակետը՝ գույքով (մոտ 12 քմ):