Արժե՞ արդյոք այդքան գումար վատնել շնորհավորական բացիկների վրա


21:30 , 16 դեկտեմբեր, 2016
Image result for բացիկներԲավականին թանկարժեք և գեղեցիկ ամանորյա բացիկներ եմ ստանում տարբեր Գերատեսչությունների ղեկավարներից, և բնական հարց է առաջանում՝ համացանցի և սոցցանցերի իրականությունում արժե՞ արդյոք այդքան գումար ծախսել, ավելի շուտ՝ վատնել շնորհավորական բացիկների վրա:
Այս բացիկների գումարը, վստահ եմ, կազմում է կրճատվող մի քանի աշխատողների տարեկան աշխատավարձը, միգուցե այստեղ ևս խնայողություններ անենք:
Միգուցե ընտանիք պահող աշխատող կրճատելու փոխարեն նման ժամանակավրեպ գործիքներ կրճատենք:
Հասկանում եմ, որ այլևս նման բացիկներ չեմ ստանա, բայց կարող եք իմ բաժին բացիկների գումարը խնայել և ինձ շնորհավորել համացանցով ✌️