20:30 , 16 դեկտեմբեր, 2016
Հարավային Կորեայի կառավարությունը դեկտեմբերի 16-ին առաջին անգամ տագնապի ամենաբարձր մակարդակն Է հայտարարել երկրի թռչնաֆերմաներում թռչնագրիպի վիրուսի արագ տարածման պատճառով, հաղորդում է RIA Novosti-ն։
«Մենք կարծում ենք, որ H5N6 վիրուսի մանրէահիմքը շատ ավելի վտանգավոր է 2014 թականի H5N8 վիրուսի մանրէահիմքից՝ տարածման ավելի բարձր արագությամբ: Վնասի չափը նույնպես աճում է ավելի արագ, քան նախորդ շրջանում (2014 թվական), ամսական մորթում են մինչեւ 16 միլիոն թռչուն»,- ասվում է Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ: