19:45 , 16 դեկտեմբեր, 2016Այսօր կայացավ Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որին ներկա էին ինչպես ընտանիքի անդամներն, այնպես էլ այն մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն երիտասարդ երգչուհու ստեղծագործական կյանքում: BlogNews.am-ը ներկա էր միջոցառմանը և ֆիքսել է հետաքրքիր դրվագները:



««Արի պարենք». այսպես ենք անվանել ձայնասկավառակը, քանի որ իմ գրեթե բոլոր երգերը պարային են: Ինձ համար շատ կարևոր օր է, շատ լավ սպասումներ ունեմ և համոզված եմ՝ ամեն ինչ լավ է անցնելու»,- նշում է Մեգին:
Ոչ պակաս կարևոր օր էր Մեգիի մայրիկ Իրինա Թովմասյանի համար, ով կիսվեց ձայնասկավառակում իր սիրելի երգի պատմությամբ. «Ձայնասկավառակի ամենասիրելի երգը ինձ համար «Մայրիկ»-ն է, որն ինձ է նվիրել հենց իմ ծննդյան տարեդարձին: Երբ բարձրացավ բեմ, ինձ թվաց՝ պարզապես մաղթանք է ասում, բայց երբ սկսեց երգել, ես լաց եղա: Հիշում եմ՝ առավոտյան ինձ ասում էր՝ մի շպարվիր, դու այսպես էլ ես գեղեցիկ»,-պատմում է Իրինան:



Նա նաև նշում է, որ երգի ընթացքում շատերն են արտասվել Մեգիի կատարումից: Միջոցառման ընթացքում Մեգիին կատարեց նաև արդեն հայտնի երգեր, կայացավ «Արի պարենք» տեսահոլովակի պրեմիերան: Իսկ փոքրիկ տեսանյութը, որը ներկայացվեց հյուրերին, Մերգիի անցած ճանապարհի մասին էր:





Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի