10:53 , 4 մարտ, 2013![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Ժողովուրդ, որեւէ մեկը իրավունք ունի՞ ասել, որ ինքը Նապոլեոնն է, կամ Հուլիոս Կեսարը, կամ Նյուտոնը...
Կամ ասի, որ ինքը արդեն թագավոր է, նախագահ է, էպոսագետ է... Երեւի իրավունք ունեն, եթե չունեն էլ, պետք է ընդամենը գուցե լուրջ չվերաբերվե՞նք, ավելի ճիշտ՝ ըմբռնումո՞վ մոտենանք...
Չգիտեմ՝ Սահմանադրությունն ինչ է ասում վերը նշվածի կապակցությամբ, սակայն հետաքրքիր է նաեւ իմանալ, եթե որեւէ մեկը փորձի ինքնասպանություն գործել, թռնել կամրջից, եւ ոստիկանը չթողնի, ի՞նչ է նշանակում, նա փաստորեն սահմանափակո՞ւմ է քաղաքացու կամրջից թռնելու, ազատ տեղաշարժի, ինքնասպանություն գործելու իրավունքը, թե՞ ոչ... Ի վերջո թողնի թռնի՞, թե՞ ոչ... Թե՞ իրավապաշտպանները կշահարկեն, կպահանջեն ծառայական քննություն նշանակել եւ պատժել նրան... Ասե՛ք, գուցե այս դեպքո՞ւմ էլ ըմբռնումով մոտենանք...