12:06 , 16 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մոսկվայի Բասմանյան դատարանը բռնագրավել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի տասը հողատարածքը և տունը` 2 մլն դոլար կաշառք վերցնելու գործով. Ria.ru-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան:
«Դեռ նոյեմբերի 29-ին դատարանը կալանք էր Սմոլենսկի մարզում գտնվող 10 հողատարածքի և տան վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ առանց բռնագրավված գույքի մասին այլ մանրամասներ նշելու:
Պաշտոնյայի դեմ քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ: Ըստ աղբյուրի` տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում էր Ուլյուկաևը, պետք է գնման պայմանագրին դրական գնահատական տար: Պաշտոնյան «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով կաշառք էր պահանջել և ձերբակալվել 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: