Վայ, Դումո, Դումո...


10:28 , 4 մարտ, 2013

Շատ է խոսվում դեղերի պաշարի անբավարարության և ընդհատումների մասին, ինչպես օրինակ վերջերս եղավ, և սպառվեց կենսական կարևոր ինսուլինը: Տարբեր պատճառաբանումներ բերեցին փորձառու խուսափողները, և քչերն իմացան, որ իրական պատճառը ծագել էր ֆինանսական անհամաձայնությունից (փողը կիսելու հարցում չէին բարիշել), և այն մարդը, ով այժմ ղեկավարում է առողջապահության համակարգը, առաջին անգամ չէ այսպիսի խնդրի հեղինակ դառնում: Մինչ նախարար լինելը ղեկավարում էր ԵՊԲՀ-ն և դժվար է այսօր գտնել մեկին, ով չիմանա նրա ֆինանսական մախինացիաների մասին, որոնց բեռի տակ մինչ այժմ էլ ճկված է բուհը: Թերևս ամենահայտնիներից է մեկ միլիարդ ու կես արժողությամբ այնպիսի դեղերի տենդերը, որոնք անգամ չեն էլ օգտագործվում և անպիտան են: Արդյունքում բուհն ունի անպիտան դեղեր և հսկայան պարտք... Փաստորեն հրեշավոր Քյալյանին, ով հայտնի էր թալանչու համբավով, այժմ էրնեկ են տալիս, քանզի ինտելիգենտ ակնոցավոր ռեկտորը ավելի վտանգավոր էր, քան նախորդ գողական տիկինը...
Շարունակելի...