Այս նոր սերունդը փայլուն սերունդ է


10:12 , 4 մարտ, 2013

Շատերը հանդիպած կլինեն ավագ սերնդի հետևյալ խոսքին՝ «Էս ի՞նչ սերունդ ա մեծանըմ, հարգանք չկա, պատիվ չկա: Սրանք կործանելու են», ու սենց լիքը վատ բաներ են ասում մեծերը մեր սերնդի մասին:

Թող գլուխգգովալ չլինի, բայց էս նոր սերունդը ընտիր սերունդ ա, իսկ վատը որ հիմա երիտասարդության մեջ կա, էն ժամանակ էլ ա եղել, ու բոլոր ժամանակներում:

Ու ես լինելու եմ էն մեծերից, որ ուրախանալու եմ ինձանից հետո եկող սերնդով ու չեմ ասելու. «էս ինչ սերունդ ա մեծանմում, հարգանք չկա, պատիվ չկա»:

Եկած սերունդը ուղղակի փայլուն սերունդ ա, չհաշված բռակներին, իսկ բռակների համար ամենաշատը մեղավոր են նրանք, ովքեր միշտ դեմքի ջղային ռեժիմով ասում են սերնդի վատ լինելու մասին: