Աճուրդի կհանվի պատմության մեջ առաջին «Porsche 911»-ը


04:20 , 16 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Ֆրանսիական «RM Sothebys» աճուրդի տունը հաջորդ տարվա փետրվարին կայանալիք աճուրդում վաճառքի է հանելու պատմության մեջ առաջին «Porsche 911» կաբրիոլետը: Այս մասին գրում է Motor.ru-ն:

Նշվում է, որ դա օրիգինալ 911 մոդելի 13 նախատիպերից մեկն է, ինչպես նաև մեկն այն երկուսից, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը:

Այն ունի բաց տանիք:

Առաջին սերնդի 911 մոդելի նախատիպերը կառուցել է «Karmann» ընկերությունը, որը 1901 թվականից զբաղվում է տարբեր ավտոմոբիլային մասերի մշակմամբ և արտադրությամբ: