22:39 , 15 դեկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե, իբր, Արցախի բնակչուհի Լուսինե Ներսիսյանը միացել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի նախաձեռնած «խաղաղության պլատֆորմին», որն իրականում հակահայ բովանդակություն ունի:
Հայերեն զրույցին կցված ռուսալեզու տեքստն ամբողջովին աղավաղված էր, Լուսինեին վերագրվել էին հայտարարություններ, որոնք նա իրականում չէր արել:
Արձագանքելով կատարվածին՝ Լուսինե Ներսիսյանը սոցցացնի իր էջում գրել է. «Հարգելիներս ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատև տեսանյութերը և հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ...
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: