Ճանապարհները Երևանում հիմնականում նորմալ մաքրվեցին
22:30 , 15 դեկտեմբեր, 2016
Էս ամեն ինչին զուգահեռ՝ մի լավ բան ասեմ` ճանապարհները Երևանում հիմնականում նորմալ մաքրվեցին։ Ես Մասիվում եմ ապրում, անգամ ստեղ, ձյան ահավոր տեղումների համեմատ, շատ լավ բացեցին ճանապարհները, առավոտյան գործի գնալիս անգամ գալալյոդն էին մաքրում, մի խոսքով` լավ էր, ինչը չէի ասի հանրապետական նշանակության բարդակ ճանապարհների մասին, որտեղ ժամերով բառացիորեն մատը մատին չէին տալիս այն դեպքում, երբ Սուրենյան բիձոն մի շաբաթ կոկորդ էր ճղում, որ ձյուն է սպասվում:
Ընկերնե՛ր ջան, կլինի՞ մեկ-մեկ մեզ զարմացնեք օպերատիվ ու լավ աշխատելով, ինչպես եղավ մայրաքաղաքի դեպքում այս տարի, ոչ թե անթիվ-անհամար վթարներով, որի ականատեսը եղանք այս տարի հանրապետության ավտոճանապարհներին: Իսկ Սպիտակի ոլորանների սպասարկող ընկերության ղեկավարին որ տեսնեք` ասեք` ո՞նց ես, ապեր, բա ե՞րբ ես գործի գալու...