Հալեպում սկսվել է բնակիչների և ապստամբների տարհանումն արևելյան թաղամասերից


19:32 , 15 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Սիրիական Հալեպում մեկնարկել է ապստամբական ուժերի վերահսկողության տակ գտնվող թաղամասերի տարհանումը:

 Ինչպես տեղեկացնում է BBC-ն, սիրիական պետական հեռուստատեսության ցուցադրած տեսանյութում շտապ օգնության առնվազն 10 մեքենա և մի շարք կանաչ ավտոբուսներ են երևում, որոնք քաղաքի արևելյան հատվածից են դուրս գալիս:
 Բնակիչների, ապստամբների և վիրավորների տարհանումը պետք է սկսվեր դեռ չորեքշաբթի, սակայն հաստատված հրադադարի խախտումը խոչընդոտեց աշխատանքները սկսելուն:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: