Եվս մեկ նախարարությունում կրճատումներ են


17:12 , 15 դեկտեմբեր, 2016
Related imageԿառավարության նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց որոշում 2  բյուրոների միավորման մասին: Միավորվում են նախարարության ծրագրերի իրականացման և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման բյուրոները: Հաստիքային աշխատատեղերը կկրճատվեն 46-ից մինչև 37, իսկ արտահաստիքային 19 միավորից կմնա 6-ը: Արդյունքում` ծախսերը կկրճատվեն  107 մլն դրամով: