16:42 , 15 դեկտեմբեր, 2016
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Կիևի Կնյաժիչի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որտեղ հրաձգության հետևանքով զոհվել է 5 իրավապահ, հաղորդում է UNIAN գործակալությունը։
«Իմ հրաժարականի մասին երկար ժամանակ է, ինչ խոսում են։ Ես պատրաստվում եմ հետևություններ անել և շարունակել իմ աշխատանքը։ Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես կանեմ դա»,-ասել է Ավակովը լրագրողներին։
Նշենք, որ Կնյաժիչի ավանում Պահպանության պետական ծառայության, որը Ազգային ոստիկանության կազմում է, և Ազգային ոստիկանության ստորաբաժանման աշխատակիցների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է 5 իրավապահ։