Շառլ Ազնավուրի հավանությանն է արժանանում «Հայաստանի ձայնի» թեկնածու Նարեկ Մակարյանը
09:03 , 4 մարտ, 2013
Աշխարհահռչակ մաեստրո Շառլ Ազնավուրը (Sharl Aznavur) իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Հայաստանի ձայնը» նախագծի հինգերորդ գալահամերգի ժամանակ Նարեկ Մակարյանի (Narek Makaryan) կատարմանը՝ այն մեկնաբանելով այսպես...
«Բացահայտեք ձեզ համար տաղանդավոր երգչի՝ Նարեկ Մակարյան: «Հայաստանի ձայնի» թեկնածուներից: Ազնավուր է երգում»:
Իսկ Նարեկը իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան Շառլ Ազնավուրի գրառմանը կատարել էր հետևյալ գռարումը...
-Մեծագույն անակնկալ ինձ համար: Այնքան հուզված ու շփոթված եմ, որ չեմ կարող բառերով արտահայտել զգացումներս: Խոստովանեմ՝ ինձ համար մեծագույն պատիվ է արժանանալ հանրահռչակ երգչի արձագանքին: Սա ինձ համար արդեն իսկ հաղթանակ է: Ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Մաեստրո:
Առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել Նարեկի կատարումը...