15:41 , 15 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Նագատոյում անցկացված բանակցությունների արդյունքում պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների միջև երկխոսությունը. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կողմերը քննարկել են համաշխարհային քաղաքականության կարևոր հարցեր: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը և Ճապոնիան ընդունել են, որ անհրաժեշտ է վերականգնել սառեցված ռազմական շփումները:
ՌԴ-ի և Ճապոնիայի ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում և Ուկրաինայում հակամարտությունների լուծման ուղիները: