00:18 , 3 մարտ, 2013
Մոտ 2 ամիս էր, ինչ չէին խոսել: Վստահ էր, որ հավատարմորեն սպասել է իրեն ու դեռ սիրում է, բայց մի տեսակ մտավախություն ուներ, որ սիրելին չի ների իր այդքան երկար բացակայությունն ու լռությունը:
Ահա, վերջապես հնչեց դասի ավարտի զանգը: Նա շուտով դուրս կգա: Սիրտը մի տեսակ դողում էր, ու թվում էր, թե շուտով դուրս կթռչի:
Մտածում էր` ինչպես սկսել, ինչպես բացատրել լռությունը: Չէ, հաստատակամ էր, գիտեր, թե ինչ պիտի ասի, բայց թե ինչպե՞ս սկսել…
Ահա Նա: Դուրս եկավ և ինչպես միշտ ընկերուհիների հետ է:
«Մի՞թե չգիտեր, որ էստեղ`նույն տեղում սպասելու եմ իրեն, ինչո՞ւ մենակ չի եկել»,-մտածեց, հետո սթափվեց ու վստահ քայլերով մոտեցավ Նրան.
Հայկ — Բարև:
Մարիանա—Բարև:
Հայկն անթարթ նայում էր սիրելիի աչքերին ու ինչ-որ տխրություն էր տեսնում դրանց խորքում: Արցունքներ: Զգաց, թե ինչ մեծ ցավ է պատճառել այսքան ժամանակ «հպարտություն» խաղալով: Զգուշությամբ իր ձեռքերի մեջ առավ սիրելիի ձեռքերը. ինչպես այն ժամանակ…
Հայկ –Ո՞նց ես:
Մարիանա—Լավ: Դո՞ւ:
Ինքն էլ էր հասկանում, որ անիմաստ հարց է տալիս: Սիրելիի ձայնի թրթիռն արդեն մատնում էր այն, թե այդ պահին ինչքա՜ն երկար է սպասել, թե ի՜նչ տխուր ու միայնակ է իրեն զգացել առանց իր կեսի:
Հայկը միանգամից գրկեց Նրան և ասաց.
Հայկ – Ուզում եմ՝ էլ չբաժանվենք: Ուզում եմ աղջիկս քո աչքերն ունենա, քո նման բարի ու խելացի լինի: Ուզում եմ՝ ամեն առավոտ արթնացնես ինձ գլուխս շոյելով ու մազերս խառնելով, ինչը սիրում ես միշտ անել: Ուզում եմ ամեն առավոտ աշխատանքի գնալուց առաջ համբուրել քեզ ու երեկոյան, երբ հոգնած տուն գամ, քո հրեշտակային ժպիտով դիմավորես ինձ: Ուզում եմ՝ ամեն օր ասես, թե ինչքան վատն եմ, երբ ծխում եմ: Ուզում եմ թեկուզ ջղայնանաս, նկատողություններ անես արածներիս համար, բայց միշտ զգամ քո կենարար շունչը կողքիս ու գրկեմ քեզ, ականջիդ շշնջամ, թե ինչքան լավն ես, երբ խոժոռված հայացքով նայում ես ինձ: Էլ չեմ կարողանում: Դու ինձ պետք ես: Դու ինձ պետք ես հիմա, վաղը, միշտ… Դու ինձ պետք ես ապրելու համար:
Մարիանան հենվել էր Նրա կրծքին: Լալիս էր: Այնքան վաղուց էր սպասել այդ պահին:
Մարիանա—Մեր առաջնեկը տղա է լինելու չէ՞:
Հայկ –Հա, արևս: Ու անունը Արման ենք դնելու: Մեր երկրորդ բալիկն էլ աղջիկ է լինելու, անունն էլ Լիզա ենք դնելու:
Հայկը գիտեր, թե իր սիրելին ինչ անուններ է երազել տալ իրենց բալիկներին: Միշտ պատմել էր, թե ինչպես է պահելու նրանց:
Մարիանա—Սիրում եմ քեզ: Մենակ քեզ:
Հայկ –Ես էլ քեզ, կյանքս:
Մարիանա—Չէ, ես քեզ կսիրեի նույնիսկ եթե չհամաձայնվեիր իմ երազանքների հետ:
Հայկ –Անո՜ւշս: Գանձս: Կներես բոլոր արցունքներիդ համար:
Մարիանան աչքերն իջեցրեց, հետո զգույշ մոտեցավ սիրելիին ու առաջին անգամ համբուրելով նրան՝ հազիվ լսելի ձայնով ասաց.
Մարիանա—Ես երբեք էլ նեղացած չեմ եղել քեզնից ու հիմա էլ ներելու բան չկա: Ամեն ինչ մեր երկուսի սխալների հետևանքով է եղել: Էլ տենց չի լինի: Մենք էլ չենք բաժանվի, չէ՞:
Հայկ –Դու իմ կյանքի ամենամեծ նվերն ես: Ես քեզնով եմ ապրում ու քեզ համար: Էլ բան չեմ ուզում, մենակ քեզ միշտ երջանիկ տեսնեմ անուշս:
Մարիանա— Կյա՛նքս: Չէ, դու իսկապես իմ կյանքն ես: Երբ կողքիս ես լինում, ինձ ապահով ու պաշտպանված եմ զգում: Երբ նայում ես, ինձ աշխարհի ամենագեղեցիկն եմ զգում: Երբ սկսում ես խոսել, նույնիսկ երբ բարկանում ես, ուզում եմ անվերջ լսել քեզ: Ուզում եմ՝ արգելես իմ անթիվ-անհամար սեմինարներին գնալ ու դասից դուրս ուրիշ գործեր անել, իսկ ես կծկվեմ քո տաքուկ գրկում ու շշնջամ, որ դու իմ միակն ես ու ամենագլխավորը ինձ շրջապատող բոլոր «նախագահների ու ղեկավարների» մեջ: Ուզում եմ՝ էլի բարկանաս, երբ զանգիդ ուշ պատասխանեմ ու ժպտաս, երբ քեզ «հա ջան»-ով դիմեմ: Դու ես ինձ պետք ապրելու համար:
Հայկ –Լավ, սիրունս, հետո՛ կասես, թե ինչքան շատ ես սիրում ինձ: Արի հիմա զանգեմ, պապայենք գան ձեր տուն ու ապագա աներոջս ու զոքանչիս ասեմ, որ շուտով իրանց գանձին գողանալու եմ իրենցից:
Հայկը ձախ ձեռքով գրկեց սիրելիին ուսից, իսկ մյուս ձեռքով վերցրեց հեռախոսը, որ զանգի ծնողներին:
Ու երբ հեռախոսով խոսելն ավարտեց ու բռնեց սիրելիի ձեռքը, մի պահ դեպի երկինք նայեց` կարծես Աստծուն հայացքով շնորհակալություն էր հայտնում իրեն այդչափ երջանկություն պարգևելու համար:
Մարիանան զգում էր, թե ինչ է կատարվում սիրելիի հոգում. ինքն էլ էր նույն շնորհակալության զգացումով լցված առ Աստված: Բայց փորձեց մի քիչ կատակել.
Մարիանա—Գիտես չէ, որ էդ գողության համար դատապարտվելու ես սիրել ինձ ու ընդունել էնպիսին, ոնց կամ` մի քիչ խանդոտ, սեփականատեր, բայց անսահման նվիրված քեզ ու հավատարիմ հավերժ:
Հայկ –Դու ինձ հենց էդպիսին էլ պետք ես: Համ էլ մոռացար ասես, որ պիտի հիշեմ մեր առաջին հանդիպման, առաջին խոսակցության, առաջին կռվելու, առաջին նամակի ու մնացած բոլոր առաջինների ամսաթվերը:
Մարիանան ժպտալով նայեց սիրելիի աչքերին, հետո հենվելով նրա ուսին ասաց.
Մարիանա—Չէ, դու մենակ առողջ, երջանիկ ու հաջողակ եղիր, քանի դեռ ապրում եմ: Ուրիշ բան չեմ ուզում Աստծուց:
Հայկ –Անուշս, գիտես, մի պահ պատկերացրի 50 տարի հետո էս օրը, արդեն ճերմակած մազերով, հազիվ քայլելով կգնամ խանութ ու քո սիրած շոկոլադը կբերեմ քեզ համար: Ամեն տարվա էս օրը քո կյանքում պիտի տոն դարձնեմ:
Մարիանա—Դու ես իմ տոնը, քո մի հայացքը, մի բառը, մի ժեստը… Հայկ, բայց էս ընթացքում, որ չէինք խոսում, ընդհանրապես չէի՞ր կարոտում: Ի՞նչ եղավ, որ որոշեցիր գալ էսօր:
Հայկ –Կարոտում էի: Գժվում էի, որ տեսնում էի օն-լայն ես ու չես գրում, որ նկարներդ էի նայում: Բայց, չգիտեմ՝ ոնց էի դիմանում: Մտածում էի՝ դու կգրես առաջինը: Հետո տենում էի, որ հանգիստ քո սեմինարներին ես գնում, մտածում էի՝ ինձ չես էլ հիշում ու չէի ուզում ասեի, դու էլ մերժեիր: Չնայած տենց տեսնում էի, որ մենակ ես, հաստատ կյանքումդ բան չի փոխվել:
Սիրո ցանկացած պատմության մեջ լինում են թյուրիմացություններ, տարաձայնություններ: Լինում են մարդիկ, որ փորձում են խանգարել… Բայց նախ և առաջ պետք չի անսալ չարախոսներին, պետք չի հպարտությունը երջանկությունից գերադասել… Ձեր փոխարեն ոչ ոք չի խոսելու… Ձեր փոխարեն ոչ ոք չի հարթելու երջանկության ՁԵՐ ճանապարհը…