Դեկտեմբերի 13-ին Թուրքիայում ձերբակալվել է 568 մարդ


12:42 , 14 դեկտեմբեր, 2016

Похожее изображениеԴեկտեմբերի 13-ին Դիարբեքիրում ձերբակալման որոշում է կայացվել քրդական մի կազմակերպության՝ Քուրդիստանի հասարակությունների միության (KCK) ութ անդամի նկատմամբ, որոնք HDP-ի անդամ են: Ըստ թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի՝ ձերբակալության որոշում է կայացվել մի շարք խորհրդարանականների նկատմամբ՝ Օսման Բայմեդիր, Դիրայեթ Թաշդեմիր, Սելմա Իռմաք, Ահմեդ Յըլդըրըմ, Ալիջան Օյնլյու, Նադիր Յըլդըրըմ, Չեղլար Դեմիրել և Բեսիմե Քոնջա:

Ընդհանուր առմամբ, ըստ թուրքագետի տեղեկության, դեկտեմբերի 13-ին Թուրքիայում ձերբակալվել է 568 մարդ, որոնք մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն կատարելու համար: