Ռուբեն Հակոբյանը բացատրություններ է ներկայացրել ՀՔԾ-ին


00:47 , 14 դեկտեմբեր, 2016
Related imageAravot.am-ը գրում է.
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ այսօր ինքը բացատրություններ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ լրագրողի պնդմամբ՝ Ռուբեն Հակոբյանը հարվածել էր իրեն: Եվ միջադեպից հետո տեսախցիկներն արձանագրել էին Վահե Մակարյանի աչքի ներքեւում կարմրությունը: Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց «Առավոտին» այլ մանրամասներ հայտնել ՀՔԾ-ում ներկայացրած բացատրության կապակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: