19:37 , 13 դեկտեմբեր, 2016
Տրանսպորտի նախարարն այցելել է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատված
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածն այս պահին բաց է մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն անձամբ տեղում ծանոթացել է իրավիճակին:
Հայաստանը վրացական եւ ռուսական կողմերի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն այն մասին, որ հենց եղանակային պայմանները բարելավվեն, կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժն ավտոճանապարհով արագ կազմակերպվի:
Շարունակվող բքի և առատ ձյան պատճառով ծանրաքարշ, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաների համար այս պահին ճանապարհը երթևեկելի է որոշակի սահմանափակումներով: