Թուրքիայում քուրդ պատգամավորներ են ձերբակալվել


14:34 , 13 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներ Չաղլարե Դեմիրելն ու Բեսնե Կոնջանը։

Ինչպես հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը, ձերբակալված քուրդ պատգամավորները մեղադրվում են ահաբեկչական կառույցներին աջակցություն ցուցաբերելու մեջ։

Դատարանը իր վճռում նշել է, որ խորհրդարանականները ծանուցումից հետո չեն ներկայացել դատարան։ Դրա հետ կապված՝ որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին։