Հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2016թ-ին Հայաստանում աճել է պղնձի խտանյութի և կոնվերտորային պղնձի թողարկման ծավալները:
Հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի թողարկման ծավալներն աճել են 30%-ով և կազմել 326.2 հազար տոննա: Կոնվերտորային պղնձի թողարկման ծավալներն աճել են մոտ 12.5%-ով և կազմել 10.3 հազար տոննա: