Մեզ մոտ բոլոր գործերը սկսվում ու ավարտվում են՝ «ձև չկա»-ներով, «էռնեկներով» ու «ափսոսներով»...
12:18 , 13 դեկտեմբեր, 2016
Հայաստանից ամենաշատ որոնվող ուղղություններն են Մոսկվան, Լոս Անջելոսը, Դուբայը ու Ռուսաստանի էտ օմըսկ, ռաստով-մաստովներ շարքը: Այսինքն՝ խոպանի ուղղությունը: Իսկ որպես տուրիստ, դե գիտենք, որ Կաբուլեծի-Բաթումի ու շաաատ քիչ նվաղ տոկոսով ամեն տարի ինչ-որ ուղղություն. էս վերջին տարիներին Հունաստանն էր, հաջորդ տարի կլինի՝ չգիտեմ որը: Ու չասեք, որ թանկ ա, դրա համար մարդիկ ընտրում են կաբուլեծի-բաթումի, որովհետև դա էտպես չի: Գիտեմ մարդիկ, որ լիքը փող ունեն, բայց մեկա, գնում են բաթում-կաբուլեծի, թանգանոց հյուրանոց են վերցնում ու սաղ օրը հյուրանոցի բակում բլոտ են քցում: Թայլանդում մի խումբ հայեր կային, որ առավոտ դուրս էի գալիս, իրանք մաֆիա էին խաղում հյուրանոցի բակում, գիշերը գալիս էի, պոկեռ էին խաղում հյուրանոցի ֆոյեյում: Խնդիրը գումարի մեջ չի, այլ մտածողության: Նոր բան տեսնելու ու բացահայտելու, ցանկության ու հետաքրքրության բացակայության: Մարդիկ ամեն տարի գնում են նույն տեղը, որովհետև չեն ուզում նոր բան բացահայտել, չեն ուզում դուրս գալ իրանց հարմարավետության շրջանակից, տեսնել ու վերցնել անսովորը ու այդ փակ շղթան արտահայտվում ա նաև կյանքի մյուս բոլոր ոլորտներում: Դրա համար էլ մենք լոկալ ենք մեր մտածողությամբ, մեր բոլոր vison-ները փոքր են թե՛ մեր գլխում ու թե՛ գործողություններում: Դրա համար մեր ձգտումները սահմանափակված են ու պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով ու կարծրատիպերով: Դրա համար մեզ մոտ բոլոր գործերը սկսվում ու ավարտվում են՝ ձև չկա-ներով, էռնեկներով ու ափսոսներով: Մենք ինքներս մեզ ինչ-որ հնարավորությունների շրջանակի մեջ դրած ապրում ենք: Սկսեք ճամփորդել ձեր հնարավորությունների աշխարհում ու կբացահայտեք, թե ինչքան բան չգիտեիք ձեր մասին: Իսկ չգիտեք ու չեք տեսել հենց էնքան բան, ինչքան չգիտեք ու չեք տեսել մասկվա-մինսըկ-օմսկից ու լոս-գլենդելից դուրս: