Վանում 6 ժամում 7 երկրաշարժ է տեղի ունեցել


11:52 , 13 դեկտեմբեր, 2016

 Վանում 6 ժամում 7 երկրաշարժ է տեղի ունեցելYerkir.am-ը գրում է.

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան քաղաքում 6 ժամվա ընթացքում 7 երկրաշարժ է գրանցվել:

Ըստ Demokrathaber-ի՝ երկրաշարժները տեղի են ունեցել Տուշպա, Գևաշ և Գյուրփընար շրջաններում՝ 1.5-ից մինչև 4.3 մագնիտուտ ուժգնությամբ:

Բողազիչիի համալսարանի Քանդիլլի աստղադիտարանի՝ երկրաշարժների ուսումնասիրման ինստիտուտը տեղեկացրել է, որ երկրաշարժներից երկուսը հաջորդել են միմյանց՝ վախ առաջացնելով քաղաքացիների շրջանակում:

Տուժածների մասին տեղեկությունների չի հաղորդվում:

Նշենք, որ երկրաշարժ  է տեղի ունեցել նաև Ադբերջանում, որն զգացվել է Արցախում: