Առաջին հայացքից անմեղ թվացող այս գործողությունը կարող էր խլել այս կնոջ փոքրիկի կյանքը


00:34 , 13 դեկտեմբեր, 2016

Մոլլի Լենդիսը, ինչպես նաև այլ ծնողներ, հաճախ է դստերը կրել հատուկ պարկի մեջ՝ կրծքին կապած (слинг), որպեսզի ձեռքերն ազատ լինեն:

Մի կողմից դա բավական հարմարավետ է, կարելի է առանց խոչընդոտի զբաղվել կենցաղային գործերով, սակայն մյուս կողմից՝ սլինգը խոհանոցում օգտագործելով՝ երիտասարդ ծնողները իրենց երեխաներին ենթարկում են վտանգի, ինչում համոզվեց անձամբ Մոլլին:

Կինը ճաշ էր պատրաստում, երբ գազօջախը բռնկվեց, կրակը այրեց նրա դեմքը, վիզն ու կուրծքը:

Արդյունքում նա ուժեղ վնասվածքներ ստացավ:

Սակայն եթե այդ պահին նրա դուստրը լիներ նրա գրկին, ապա հայտնի չէ, թե ինչ ողբերգական ավարտ դա կունենար:

Ներկայումս Մոլլին անկեղծ հույս ունի, որ մյուս ծնողները դասեր կքաղեն իր հետ տեղի ունեցածից:

Ներկայումս նա որոշել է, որ երեխայի տեղն այլևս խոհանոցում չէ:

Համենայն դեպս, քանի դեռ երեխային կրում է սլինգի մեջ:

Image result