Ռոնալդուն պաշտոնապես դարձավ «Ոսկե Գնդակի» դափնեկիր


23:13 , 12 դեկտեմբեր, 2016

Totalfootball.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն դարձավ 2016 թվականի  «Ոսկե գնդակի» դափնեկիրը:

Ռոնալդուի համար սա 4-րդ «Ոսկե գնդակն» էր կարիերայի ընթացքում:

France Football-ի կողմից լրագրողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով պորտուգալացին առաջ անցավ 5-ակի դափնեկիր Լեոնել Մեսսիից և Անտուան Գրիզմանից: