20:40 , 12 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ–ը չի ուզում Սիրիայի հարցով իսկապես աշխատել Ռուսաստանի հետ, այնինչ այդ համագործակցությունը թույլ կտար խուսափել գրոհայինների հակահարձակումներից եւ Պալմիրան կորցնելուց։
Այս մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta–ն։
«Մենք նաեւ ցավում ենք, որ մինչեւ հիմա չկա գործողությունների համակարգում եւ իրական համագործակցություն այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ–ի հետ, որը չի ուզում փոխգործակցել»,– ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Պալմիրայի շուրջ տիրող իրավիճակը։