14:48 , 12 դեկտեմբեր, 2016
Armsagir.am-ը գրում է.
Ամանորն արագորեն մոտենում է, բայց առօրյա անցուդարձով տարված մենք հաճախ մոռանում ենք մեր սիրելիների համար նվերներ գնել։ Նվեր ընտրելիս բոլորս ուզում ենք հիացնելնրանց, բայց թողնում ենք այդ «գործը» վերջին օրերին։ Մենք առաջարկում ենք 5 մատչելի տոնական նվերների գաղափարներ, որոնք կարող եք իրականացնել հենց այսօր
Այս մեկը գուցե ակնհայտ թվա, բայց շատերը տոնածառ չեն տեղադրում տանը պատճառաբանելով թե փոքր երեխաներ չունեն։ Նույնիսկ եթե ձեր երեխաներն արդեն մեծահասակ են կամ եթե դեռ չեք հասցրել ունենալ ձերը, միևնույն է արժե տեղադրել տոնածառ՝ թեկուզ փոքրիկը։ Այդ փոքր տոնական ծառը կունենա մեծ դրական ազդեցություն ձեր տոնական տրամադրության վրա։
Մենք վաղուց մոռացել ենք այն հաճելի զգացումը, որ ունենում ես տոնական բացիկ ստանալիս։ Այս կայքի միջոցով այդ հաճելի զգացումը կարելի է պարգևել մկնիկի մի քանի հարվածով: Ընտրեք ցուցադրված բացիկներից որևէ մեկը, լրացրեք անհրաժեշտ տվյալները ու վճարեք Ձեր կրեդիտ քարտով։ Բացիկը կառաքվի հասցեատիրոջը և նրա դեմքը կփայլի ժպիտով: